Ճապոնիայում պահածոների խոշորագույն արտադրողներից մեկը ու պայածոյացված թյունոսի արտադրության առաջատար Hagoromo Foods Corp. Ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է գործարանի աշխատանքը պահածոյի տուփերից մեկում հայտնաբերված խավարասերի պատճառով, հայտնում է NHK հեռուստաընկերությունը։

Սիձուոկա պրեֆեկտուրայում գտնվող գործարանը, որը պահածոներ է արտադրում Hagoromo Foods Corp–ի պատվերով, անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքը կատարվածի պատճառները հետաքննելու համար։ Այստեղ անցկացվելու է հիգիենիկ ու սանիտարական հսկողություն, պարզելու համար թե ինչպես է միջատը հայտնվել պահածոյի տուփի մեջ։

Հոկտեմբերի կեսերին հարեւան Յամանասի պրեֆեկտուրաում գնորդը իր գնած պահածոյի տուփի մեջ խավարասեր էր հայտնաբերել։

Գործարանում տեսչական ստուգումներից հետո կանցկացվի ախտանահում, բոլոր սարքավորումները կախտահանվեն։