Ինտերպոլը մտադիր է նորից քննել Նաֆթեյուգանսկի քաղաքապետի սպանության մեղադրանքով ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու հարցը, հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրը
«Ինտերպոլը Մոսկվայից ստացել է այս գործի մասին բոլոր նյութերը, որպեսզի կողմնորոշվի, արդյոք հիմքեր կան ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարի հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու համար»,- ասել է աղբյուրը։
Ճշգրտում են, որ միջազգային ոստիկանական կազմակերպությունը մտադիր է ռուսական կողմի պնդումով վերադառնալ այդ թեմային գալիք նիստի ժամանակ, որը նշանակված է նոյեմբերի կեսերին Ինդոնեզիայում։
Մայիսի կեսերին հայտնել էին, որ Ինտերպոլ է ուղարկվել փաստաթղթերի նոր փաթեթ ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու վերաբերյալ։




























