Պղնձի գինը հոկտեմբերի 31-ին նվազում է ՝ մինչ այդ գրանցված ուժեղ աճից հետո։ Comex բորսայում պղինձն էժանացել է 0․16 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց 2․19 դոլարի,հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 Ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը ՝ երեք ամիս հետոյի մատակարարումներով, աճել է 1․11 տոկոսով՝ հասնելով տոննայի դիմաց 4843 դոլարի, ընդ որում սակարկությունների ընթացքում այն հասել է հոկտեմբերի 11-ից սկսած առավելագույնի՝ տոննայի դիմաց 4850 դոլարի։ Մեկ տոննա ալյումինիումը թանկացել է 1․18 տոկոսով՝ հասնելով 1719 դոլարի, ցինկինը՝ 1․37 տոկոսով՝ հասնելով 2396 դոլարի։

Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ ՉԺՀ-ում նոր տների վաճառքը օգոստոսյան ցուցանիշի համեմատ սեպտեմբերին աճել է 3․1 տոկոսով՝ հասնելով 593 դոլարի։ Ընդ որում վերլուծաբանները ակնկալում էին ցուցանիշի նվազում 1 տոկոսով։ Օգոստոսյան նվազած ցուցանիշը կազմել է 575 հազար։

Չինաստանին է բաժին հասել պղնձի համաշխարհային պահանջարկի մոտ 40 տոկոսը, այդ մետաղի մեծ մասը օգտագործվում է երկրի արտադրական ու շինարարական ոլորտներում։ Հենց դրա համար էլ անշարժ գույքի տվյալները պղնձի պահանջարկի աճի հիմնական նշանն են համարվում։ Դրա համար էլ վիճակագրության տվյալները հանգեցրել էին պղնձի գների ուժեղ աճի։

Իսկ արդյունաբերական արտադրության մասին սեպտեմբերյան տվյալները սակարկությունների վրա բացասական ազդեցություն են թողնում։ Չինաստանում սեպտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը տարեկան կտրվածքով աճել է 0․09 տոկոսով, օգոստոսյան 4․5 տոկոսի համեմատ։ Մինչդեռ կանխատեսվում էր 1․9 տոկոսի աճ։ Հիմա ներդրողները ակնկալում են բիզնես ակտիվության մասին հոկտեմբերյան ցուցանիշներին։