Թուրքիան մինչեւ հիմա ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Երեւանում անցկացվող «Փոխըմբռնման նոր հնարավորություններ եւ մշակութային համագործակցություն Հայաստանի եւ Կորեայի միջեւ» խորագրով հայ-կորեական գիտաժողովի ժամանակ ներկայացրած զեկույցում նշել է Սլավոնա-եվրասիական հետազոտությունների կորեական կենտրոնի (KASEUS) նախագահ Հոնգ Վան Սուկը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Կորեան հասկանում եւ ցավակցում են միմյանց: Ադրբեջանի սադրանքները, ըստ գիտնականի, սովորական են դարձել հայերի համար:
«Երկու երկրների անվտանգությունը որոշակիորեն ապահովվում է օտարերկրյա ուժերի կողմից. Հայաստանի դեպքում՝ Ռուսաստանի, Կորեայի դեպքում՝ ԱՄՆ-ի ուժերի: Հայաստանն ու Կորեան այն երկրների թվում են, որոնց մյուսները դեպի իրենց են քաշում. ԱՄՆ-ն եւ Չինաստանը՝ Կորեային, Եվրամիությունն ու Ռուսաստանը՝ Հաաստանին»,- նշել է Սուկը:
Նա հավելել է, որ միջազգային մակարդակով Հայաստանը հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Կորեային:




























