Արդեն 2040 թվականին անսովոր բարձր ջերմաստիճանը նորմա կդառնա, կարծում են ավստրալացի կլիմայագետները: Մասնագետները կազմել են առաջիկա մի քանի տասնամյակների համար կլիմայի փոփոխության մոդելավորումը, հայտնում է Bulletin of American Meteorological Society-ն:

Պարզվում է, որ 2040 թվականին ջերմաստիճանը, որը մենք հիմա ռեկորդային բարձր ենք համարում, սովորական կդառնա: Ամեն տարի միջին ամսական ջերմաստիճանը կբարձրանա: Արդեն 2025-ին մարդկությունը ստիպված է լինելու հաշտվել, որ ամռանը շատ բարձր ջերմաստիճան է լինելու:

«Ներկայիս տարվա ամառը, երբ Ավստրալիայում ջերմաստիճանը բարձրացել էր մինչեւ 50 աստիճանի, եւ անտառային հրդեհներ էին առաջացել, 2035 թվականի համար Ավստրալիայում դա սովորական ամառ կլինի»,- վստահ է Ավստրալիայի ազգային համալսարանի աշխատակից Սոֆյա Լյուիսը: