2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 մլն 993.9 հազար մարդ: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողներին ասել է Ազգային վիճակագրական վարչության մարդահամարի եւ ժողովրդագրության վարչության պետ Կարինե Գույումջյանը:

Նրա խոսքով՝ 2016-ի սկզբից բնակչության թիվը պակասել է 4,7 հազարով: Աճը կազմել է 9.4 հազար, իսկ միգրացիան՝ 14.1 հազար:

Նշենք, որ 12 ամիս առաջ՝ 2015-ի հոտեմբերի 1-ի դրությամբ, բնակչության թիվը կազմում էր 3 մլն 4 հազար, իսկ դրանից եւս մեկ տարի առաջ՝ 3 մլն 14 հազար մարդ:

2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կանայք կազմել են բնակչության 52 տոկոսը, տղամարդիկ՝ 48: Ընդ որում, կանանց թիվն ավելի արագ է կրճատվում -7.5 հազար, քան տղամարդկանցը՝ -2.6 հազար: