Ռուսական «Գազպրոմ»-ը պատրաստվում է օգնել Հայաստանին, բայց հազիվ թե անշահախնդիր: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ մեկաբանելով «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկության կանոնադրական կապիտալը լրացնելու պատրաստակամության մասին ռուսական «Գազպրոմ»-ի հայտարարությունը:

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ մոտավոր հաշվարկներով՝ սակագների ենթադրյալ նվազման հետեւանքով «Գազպրոմ Արմենիա»-ն 14-15 մլրդ դրամ կկորցնի (30-31 մլն դոլար):

«Բայց բարի «ձմեռ պապիկներին» չեմ հավատում: Այդ պատճառով նման նվերները կարող են վատ ավարտ ունենալ՝ ինչպես 2014 թվականին, երբ Հայաստանը Ռուսաստանից էժան գազ ստացավ, բայց հետո պարզվեց, որ 300 մլն դոլարի չափով տարբերություն է պարտք»,- նշեց Խաչատրյանը: