Տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից` սեպտեմբերի 29-ից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել մոլի տնօրինությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Դալմա մոլի տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանում խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով մոլը նույնպես հոսանքազրկվել էր։





























