Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը հետաձգել է Պաղեստինի, Կոսովոյի եւ Սողոմոնի կղզիների անդամակցության մասին որոշումը, փոխանցում է BBC-ն:

«Բոլոր ընթացիկ եւ ապագա դիմումները, այդ թվում՝ Կոսովոյի Հանրապետության, Պաղեստին պետության եւ Սողոմոնի կղզիների կողմից կասեցվել են»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Ինտերպոլը խորհրդականի է նշանակել, որը պետք է քննի անդամակցության դիմումները, դրա զեկույցը կներկայացվի եկող տարի Պեկինում Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի նիստում:

Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ Պաղեստինի անդամակցության դիմումը Ինտերպոլը քաղաքականացնելու փորձ է: