ՀՀ Վարչապետ կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ստեղծվել է հանձնաժողով՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երեւան ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված ՀՀ քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման եւ տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի կազմն հետեւյալն է՝

ՎահանՄարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին

տեղակալ

Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

տեղակալ

Մ. Ղազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն

Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի տեղակալ

Ա. Ղեւոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ

վարչության պետի պարտականությունները կատարող

Որոշման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի եւ «Սկանիա» բեռնատարի բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել, 27-ը՝ վիրավորվել: