ՄԱԿ ԱԽ անդամները նորից դատապարտել են ծովահենության ու զինված թալանի բոլոր դրսեւորումները Սոմալիի ափերի մոտ։ Նրանք 12 ամսով երկարացրել են՝ ավազակների դեմ պայքարի համար այդ տարածք ռազմանավեր, ռազմական ավիացիա ուղարկելու թույլատվությունը։

 ՄԱԿ ԱԽ անդամներին ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցում ասվում է, որ սոմալիացի ծովահենները վերջին անգամ երեք տարի առաջ են խոշոր առեւտրային նավ գրավել։ 2016-ի օգոստոսի դրությամբ որեւէ խոշոր առեւտրային նավի անձնակազմի անդամ  սոմալիացի ծովահենների գերության մեջ չէր գտնվում։

Սակայն ծովահենները հիմա սկսել են ավելի հաճախ գրոհել օտարերկրյա ձկնորսական փոքր նավերի վրա ՝ փրկագին ստանալու նպատակով։ ՀԻմա նրանք գերի են պահում փոքր նավերի անձնակազմերի 39 անդամների ՝ իրանական «Նախամ 3» ձկնորսական նավի 26 նավաստիների, իրանական «Սիրաջ» նավից 10 պատանդների, ու եմենյան «Աբդի Խան» ձկնորսական նավի 3 նավաստիներին։ Ենթադրվում է, որ գերության մեջ են նաեւ հինգ քենիացիներ։