ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կայքից ջնջել են նախընտրական քարոզչության ընթացքում նրա արած որոշ հակասական առաջարկները։ Այդ առաջարկներից մեկն էլ մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելն էր ու Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի չեղարկումը, գրում է Reuters–ը։
Հիշեցնենք, որ Թրամփը առաջարկում էր ամբողջովին արգելել բոլոր մուսուլմանների մուտքը ԱՄՆ։ Ընտրությունների օրը, կեսգիշերին մոտ, բոլոր այդ կոչ-առաջարկները ջնջվել են։ Թրամփի ներկայացուցիչները առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ փոփոխությունները։


























