ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ամերիկյան Newsweek ամսագիրը երկու թեկնածուների հաղթանակի համար էլ հատուկ համարներ էր նախապատրաստել, ինչը ընդունված գործելակերպ է լրագրության աշխարհում։ Սակայն խմբագրության ղեկավարությունը, ըստ երեւույթին, այնքան վստահ է եղել, որ Հիլարի Քլինթոնն է հաղթելու, որ ոչ միայն տպագրել, այլ տասնյակ հազարավոր նմուշներով տարածել է այն համարը, որում հայտնում էին Դեմոկրատական կուսակցության թեկնածուի փառահեղ հաղթանակի մասին, հայտնում է The New York Post–ը։
Դրա հետեւանքով Newsweek –ը ստիպված է եղել կրպակներից հետ կանչել այդ հատուկ համարի 125 հազարանոց տպաքանակը։ Ամսագրի առաջին էջում գրված է եղել «Մադամ նախագահ․ Հիլարի Քլինթոնի պատմական ճամփորդությունը Սպիտակ տուն»։


























