Կիբերնետիկայի ոլորտի ավստրալացի մասնագետ Թոբի Ֆիքինը դարձել է երկրի պատմության մեջ առաջին կիբերգործերի դեսպանը (Ambassador for Cyber Affairs): Նրա նշանակման մասին հայտնել է ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կիբերդեսպանի պաշտոն ստեղծելու մասին ապրիլին հայտարարել էր Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը՝ ներկայացնելով ազգային «Կիբերանվտանգության ռազմավարությունը», որի խնդիրն է նոր ազգային պաշտպանությունն ու Ավստրալիայի շահերի առաջմղումը:

Վարչապետի խոսքով՝ դեսպանի գլխավոր խնդիրը երկրի շահերը ներկայացնելն է եւ միջազգային հարթակում կիբերանվտանգության հարցերի շուրջ տեղեկության փոխանակումը: