ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ղեկավարմամբ աշխարհը փոխվելու է: Այս մասին այսօր՝ նոյմեբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար,քաղաքագետ Արա Պապյանը:
«Փոփոխությունը կլինի դեպի լավը, թե վատը, պետք է սպասել: Բայց ես լիահույս եմ, որ Հայաստանի առումով դեպի լավը: Թրամփը մի քիչ անկանխատեսելի է, դրա մեջ հնարավոր է նաեւ հետաքրքիր զարգացումներ լինեն մեզ համար»:
Քաղաքագետի խոսքով այժմ ավելի կարեւոր եւ հրատապ է ԼՂ հակամարտությանը վրաբերող խնդիրը, ոչ թե Հայոց ցեղասպանության խնդիրը, իսկ ճանաչումից ավելի կարեւոր փոխհատուցումների հարցը: Արա Պապյանը չի կարծում, որ ԼՂՀ-ի հարցում հայ-ամերիկյան հարաբերությունները փոփոխության կենթարկվեն, քանի որ որոշակի կայուն գիծը պահպանվելու է. «Այս պահին ավելի կարեւոր է, թե ով կլինի Թրամփի օգնականը եւ կսովորեցնի աշխատել նրան, Թրամփը խոստովանել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցերից տեղյակ չէ: Չմոռանանք, որ ԱՄՆ-ն եռանախագահներից մեկն է լինելու եւ փորձեր կանի նախաձեռնություններով հանդես գալ նաեւ Թրամփը»:



























