Գրող Սթիվեն Քինգը հայտնել է, որ հեռանում է ինտերնետից Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Այս մասին նա գրել է Twitter եւ Facebook սոցիալական ցանցերի էջերում:

«Այլեւս ոչ մի հանձնարարական գրքերի, քաղաքականության եւ հետաքրքիր շների լուսանկարների մասին: Ես լռում եմ»,- գրել է Քինգը ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Ավելի քան մեկ օրում գրառումը գրեթե 12 հազար տարածում եւ 32 հազար լայք էր հավաքել:

Ավելի վաղ գրողը բազմիցս քննադատել էր Թրամփին սոցցանցերում: Ձայների հաշվարկից քիչ առաջ նա կայացած ընտրություններն իր կյանքում ամենաանճոռնին էր անվանել: Նոյեմբերի սկզբին Քինգը կոչ էր արել չքվեարկել հանրապետական թեկնածուի օգտին, եթե նա իր հարկային վճարումների մասին տեղեկություն չներկայացնի: