Չինաստանի Գուանդուն նահանգի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ Չժու Մինգոյին մեղավոր են ճանաչել կաշառակերության եւ անձնական ունեցվածքի օրինականության ապացույցների բացակայության համար: Նախկին պաշտոնյային մաահապատժի են դատապարտել՝ 2 տարի տարկետման իրավունքով, հայտնում է Xinhua գործակալությունը:

Հետաքննությունը պարզել է, որ 2002-2014 թվականներին ամբաստանյալը չարաշահել է իր ծառայողական դիրքը, օգնել այլ անձանց շինարարության իրավունք ստանալու եւ հողատարածքների սեփականաշնորհման, ինչպես նաեւ կարիերայում աճելու հարցում: Մինգոն ընդհանուր առմամբ ավելի քան 141 մլն յուան՝ 20.7 մլն դոլար է յուրացրել: