Ռուս ցանցահենների խումբը Դոնալդ Թրամփի հաղթանակից ժամեր անց հարձակումներ է սկսել ԱՄՆ-ում գտնվող վերլուծական կենտրոնների վրա: Այս մասին հայտնել են ցանցային անվտանգության փորձագետները, որոնք Մոսկվային կասկածում են ապագա ամերիկյան վարչակազմի մասին մանրամասներ կորզելու փորձի մեջ:
Կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած երեք ընկերություն Reuters-ին հայտնել են, որ հասցեական ֆիշինգի ակտիվացում են նկատում ռուսական իշխանությունների հետ կապված ցանցահենային թիմի մոտ, որը հայտնի է Cozy Bear անվանումով: Նրանց են կասկածում ԱՄՆ ընտրություններից առաջ Դեմոկրատական կուսակցության հաշիվները կոտրելու մեջ:
Հաքերների թիրախում են Միջազգային հարաբերությունների խորհուրդը, ասել է վերլուծական կենտրոնի փորձագետ էդամ Սիգալը:
Նրա գործընկերների թվում է նախկին սենատոր եւ Ջոն Դեւիսոն Ռոքֆելեր 4-րդի ժառանգ, Ռոնալդ Ռեյգանի օրոք Պետդեպի նախկին պաշտոնյա էլիոթ Աբրամսը:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատնից դեռեւս չեն մեկնաբանել կատարվածը: Նախկինում Մոսկվան հերքել էր նմանատիպ մեղադրանքները:




























