Թուրքիան եւ Բելառուսը կարճ ժամկետում կկարողանան ապրանքաշրջանառության նիշը բարձրացնել մինչեւ 1 մլրդ դոլար: Նման վստահություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նեղ շրջանակում հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Կարծում եմ, որ կարճ ժամկետում մենք կարող ենք ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի: Դա այդքան էլ բարդ չէ»,- ասել է էրդողանը եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ այս պահին Բելառուսում թուրքական ներդրումները մեծ թիվ են կազմում: Այս այցի ֆոնին այդ ցուցանիշները պետք է որ մեծապես աճեն:
Էրդողանը նաեւ նշել է, որ իր հետ Մինսկ է ժամանել մոտ 200 թուրք գործարար, որոնք կմասնակցեն թուրք-բելառուսական բիզնես ֆորումին:



























