Կիպրական հակամարտության կարգավորման մասին շատ են խոսում, սակայն դրա լուծումը գործնականում հնարավոր չի թվում։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Կարինե Գեւորգյանը, NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով կիպրական հակամարտության կարգավորման հեռանկարները։
Քաղաքագետի խոսքով Թուրքիան շահագրգռված չէ լուծել հակամարտությունը, հակառակը՝ Անկարան ուզում է հասնել թուրքական մասի օրինականացմանը։
Նշենք, որ Կիպրոսի հունական ու թուրքական մասերի առաջնորդներ՝ Նիկոս Անաստասիադիսի ու Մուստաֆա Ակինջիի միջեւ ՄԱԿ-ի հովանու ներքո անցնում են բանակցություններ ՝ կղզու վերամիավորման մասին, որը բաժանվել էր 1974-ին թուրքական զորքերի մտնելուց ու չորս տարի հետո Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հռչակումից հետո։ Բանակցային գործընթացը կանգ էր առել տարածքային հարցերի պատճառով։ Այդուհանդերձ, չնայած բանավեճերը փակ դռների հետեւում էին, որոշ աղբյուրներ հայտնում էին, որ հույները ուզում են վերադարձնել որոշ տարածքներ։




























