Դոնալդ Թրամփի հաղթանակը նշանակում է, որ ԱՄՆ-ում հոգնել են քաղաքական վերնախավից: Այս մասին նոյեմբերի 11-ին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ ամերիկացիները քվեարկել են ոչ թե Թրամփի օգտին, այլ Քլինթոնի եւ քաղաքական վերնախավի դեմ: Նման հոգնածություն է աճում մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ սկեպսիսը վերջին 1-2 տարում բազմիցս դրսեւորվում էր Հայաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի պետական եւ համայնքային ընտրություններում, Մեծ Բրիտանիայի հանրաքվեի ժամանակ: «Վաշինգթոնում Հիլարի Քլիթոնի օգտին քվեարկել էր ընտրողների գրեթե 93 տոկոսը: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, թե ինչպես են տարբերվում ԱՄՆ-ում վերնախավի եւ հասարակ ամերիկացիների կարծիքները»,- հավելեց Իսկանդարյանը:



























