ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական առաջնայնությունները կարող են Ամերիկային հեռացնել եվրոպական բազային սկզբունքներից, այս մասին Deutsche Welle–ին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

«Մեր շահերից է շարունակել համագործակցությունը ,բայց հնարավոր է, որ նրա քաղաքական առաջնայնությունները Ամերիկային կհեռացնեն եվրոպական բազային սկզբունքներից»,- ասել է Մոգերինին։

Նա հավելել է, որ ԱՄՆ «հաջորդ նախագահի քաղաքականությունում առաջնայնությունները» դեռ նոր պետք է դրսեւորվեն ու դրա հիման վրա «մենք կտեսնենք, թե որտեղ են համընկնում եվրոպական ու ամերիկյան շահերը»։