Համացանցում «Գահերի խաղը» սերիալի վեցերորդ սեզոնից հանված տեսարան է տարածվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Entertainment Weekly-ն:

Այն նկարահանվել է երկրորդ սերիայի համար, որում Օլեննան եւ Մեյս Թիրելը խոսում են Սերսեյի մասին եւ որոշում միանալ Փոքր խորհրդին, որպեսզի Մարջերիին եւ նրա եղբորը դուրս բերեն բանտից: Հերոսները զրուցում են պատգարակների վրա նստած, որոնք բերում են սպասավորները:

Նշվում է, որ հոլովակը թողարկվելու է նաեւ DVD-ով եւ Blu-ray-ով, սերիալի վերջին մասերի հետ միասին: