Նոյեմբերի 13-ին Բուլղարիայում քվեարկում են երկրի նախագահի ընտրություններում: Երկրորդ փուլում նրանք պետք է ընտրեն «Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» իշխող կուսակցության թեկնածու Ցեսկա Ցեչեւայի եւ նախաձեռնող  կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Ռումեն Ռադեւի միջեւ:

The Guardian-ը Ռադեւին ռուսաստանամետ թեկնածու է համարել՝ նշելով, որ նա, մասնավորապես, Եվրամիության միգրացիոն քաղաքականությանը դեմ է հանդես գալիս: Ինքը՝ գենրալը երկրորդ փուլից առաջ հայտարարել է, որ իր համար գերակա են սեփական երկրի շահերը:

Վերջերս անցկացված հարցմամբ պարզվել է, որ Ռադեւը 10 տոկոսով առաջ է անցնում խորհրդարանի խոսնակ Ցաչեւայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 49,6-51 տոկոսը պատրաստ է իր ձայնը գեներալին տալ, իսկ նրա մրցակցուհուն՝ 39,1-40 տոկոսը: Երկրորդ փուլում հաղթելու համար պարզապես անհրաժեշտ է մրցակցից ավելի շատ ձայն ստանալ: