ԱՄՆ-ի Թեքսասի նահանգում գտնվող Yayaʼs կոչվող թաիլանդյան ռեստորանը որոշել է անվճար Wi-Fi-ի ծածկագրի ընտրությունը վերածել իսկական քվեսթի: Ծածկագիրն իմանալու համար անհրաժեշտ է լուծել ֆունկցիայով բարդ հավասարում: Ռեստորանի հաճախորդներից մեկն իր էջում հրապարակել է հայտարարության լուսանկարը՝ օգտատերերին խնդրելով իրեն օգնել իր ուժերից վեր խնդիրը լուծել, եւ նրա գրառումը ունեցել է ավելի քան 400 մեկնաբանություն:

Ենթադրությունների մեծ մասը հանգել է նրան, որ հավասարումը նման է բաշխման ֆունկցիային, եւ այն անհնար է լուծել: Kedem-ի փոխանցմամբ՝ մարդկանցից շատերը համոզված են, որ հավասարումն ի սկզբանե սխալով է գրվել: