ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ 35-ամյա Իվանկան, հայտարարել է, որ հոր աշխատակազմում պաշտոնի չի հավակնի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ո՛չ, ես պարզապես նրա դուստրը կլինեմ»,- ասել է Իվանկան՝ հոր հետ ելույթ ունենալով CBS-ի «60 րոպե» հաղորդման ժամանակ:
«Ընտրարշավի ժամանակ ես ասել եմ, որ պայքարում եմ որոշ հարցերի համար՝ հավասար աշխատավարձ (տղամարդկանց եւ կանանց), երեխաների խնամք: Այս հարցերն ինձ համար շատ կարեւոր են: Խորապես մտահոգվում եմ կրթության հարցով: Կանանց համար մեծ հնարավորությունների առաջընթացի համար: Այնպես որ, շատ հարցեր կան, որոնց վերաբերյա խորը, ամուր զգացումներ ունեմ: Բայց ոչ մի ադմինիստրատիվ պաշտոնում»,- ասել է Իվանկա Թրամփը:
Թրամփի շրջապատում նախկինում հայտարարել են, որ նա իր բիզնես կապիտալի կառավարումը հանձնելու է Դոնալդ-կրտսերին, Իվանկային եւ Էրիկին, ըստ որում՝ Թրամփն իր երեխաներին ներառել է իշխանության փոխանցման թիմում:
Իվանկա Թրամփը նախկին ֆոտոմոդել է, այժմ ձեռնարկատեր: Կարծիք կա, որ նա հոր վրա մեծ ազդեցություն ունի:




























