ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում 4-ամյա աղջնակը իրեն եւ մորը վիրավորել է տանը գտած զենքով: Այս մասին հայտում է Associated Press-ը:

Աղջկա հոր խոսքով՝ նա սկզբում կրակել է իր դեմքին, ապա՝ մոր ծոծրակին: Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել: Չի հստակեցվում, թե զենքն ինչով էր լիցքավորված:

Հաղորդվում է, որ տանը եղած մյուս երեխաները չեն տուժել: Ոստիկանությունը քննում է տեղի ունեցածի հանգամանքները: