ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է աբորտների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը, փոխանցում է CBS News–ը։

Նա խոստացել է, որ դատավորը, որին ինքը կնշանակի Գերագույն դատարանում, կլինի pro-life–ի կողմնակից, այսինքն՝ հանդես կգա պտղի կյանքի պահպանման օգտին։

Նրա խոսքով՝ եթե աբորտների օրինականացման հարցը դաշնային մակարդակով վերանայվի, այն կանցնի նահանգների տնօրինության տակ։

Հարցին, թե ինչ պիտի անեն կանայք, որոնք իրենց նահանգում չեն կարող աբորտ անել, Թրամփը պատասխանել է, որ նրանք պետք է մեկնեն այլ նահանգ։

Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ բազմիցս հայտարարել էր, որ հղիության արհեստական ընդհատման համար պետք է պատժել նաեւ կանանց։