Բրիտանիան եւ Ֆրանսիան տապալել են ԵՄ անդամ երկրների արտահերթ հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեր բլոկի վերաբերմունքը ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ, որում հաղթանակ էր տարել Դոնալդ Թրամփը, փոխանցում է Financial Times–ը։
ԵՄ դիվանագետներն ուզում էին հանդիպում կազմակերպել, որպեսզի ազդակ ուղարկեին այն մասին, թե ինչ է ակնկալում ԵՄ–ն Թրամփից։ Սակայն Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները տապալել են այդ նիստը, ինչը, թերթի կարծիքով նշանակում է, որ այդ հարցի շուրջ միասնական կարծիքը բացակայում է։
Նման «պառակտումը», ինչպես նշվում է, ցուցադրում է Թրամփի հաղթանակի հարցում բլոկի արձագանքի համակարգման դժվարությունները։ Գերմանիան, օրինակ, ուզում էր ցույց տալ, որ ԵՄ–ն կարող է արագ արձագանքել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։
Հաղորդվում է, որ ԵՄ–ն պատրաստվում էր հանդիպում անցկացնել այն բանից հետո, երբ Թրամփը կանի իր առաջին կարեւոր նշանակումները։ Թրամփը Սպիտակ աշխատակազմի ղեկավար է նշանակել Ռայանս Փրիբուսին, որը իսկ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահն է։




























