Արտաթորանքի (պեղածո կղանքի) հավաքածուն, որը պատկանում է ամերիկացի Ջորջ Ֆրենդսենին, աշխարհում խոշորագույնն են ճանաչել եւ մտցրել Գինեսի ռեկորդների գրքի մեջ: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը:
Ռեկորդային հավաքածուն կազմված է 1277 նմուշից, որոնք նա գտել է աշխարհի 9 երկրներում: 36-ամյա հավաքորդը 18 տարի շարունակ հավաքել է պեղածո արտաթորանքները: Նրա հավաքածուի մեջ է «Գանձ» (Precious) կոչվող քարացած կղանքը, որը 1,92 կգ է կշռում եւ համարվում է իր ձեւը պահպանած ամենախոշոր կղանքը:
Ամենայն հավանականությամբ այն միոցենի դարաշրջանում ապրած, ժամանակակից կոկորդիլոսին ցեղակից սողունի կղանք է:




























