«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանը հետաձգել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Տիգրան Հայրապետյանից: Նա նշեց, որ Կարող Եղնուկյանը ցանկացել է ներկա լինել նիստին եւ դատարանը նրա ներկայությունն ապահովելու համար այն հետաձգել է:
Տիգրան Հայրապետյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ իր պաշտպանյալի տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու պահանջով:
Ավել վաղ փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ քննիչը որոշում է կայացրել մասամբ փոփոխել Կարո Եղնուկյանի տեսակցությունների արգելքի որոշումը՝ մոր եւ անչափահաս երեխային տեսակցություն թույլատրելու մասով:




























