Գյումրիում նոյեմբերի 15-ին, ինքնասպանության փորձ կատարած 50-ամյա տղամարդու վիճակը լավ է: Այս մասին  NEWS.am-ին տեղեկացրին Գյումրիի բժշկական կենտրոնից: Հրաչ Շահբազյանին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, հնարավոր է՝ նա դուրս գրվի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, 50-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ էր կատարել երակները կտրելու միջոցով: Նրան դեպքի վայր ժամանակ փրկարարները երակները կտրած վիճակում հայտնաբերել էին Գյումրիի Խանջյան փողոցում գտնվող տնակում՝ խոհանոցի հատակին ընկած: