«Հանուն սոցիալական արդարության» (ՀԱՍԱԿ) կուակցությունը սույն թվականի նոյեմբերի 15–ին պաշտոնապես գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում:

Կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱՍԱԿ-ը ձեւավորվել է այս տարվա օգոստոսին եւ ակտիվորեն շարունակում է համալրել իր շարքերը նոր համախոհներով:

«Կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է, որը ենթադրում է մեծամասնության համար ընդունելի, աստիճանաբար կատարվող դրական փոփոխությունների քաղաքականություն եւ հարուստների ու աղքատների միջեւ գոյացած ահրելի տարբերության կրճատում: 

Սոցիալ-պահպանողական գաղափարախոսությունը միտված է պետության բազմակողմանի զարգացմանը` ազգային արժեքների հարատեւմամբ: Այս գաղափարախոսության հիմնական խնդիրն է՝ ստիպել տնտեսությանը աշխատել ի շահ մարդու:

Նշենք, որ կուսակցությունը մոտ ժամանակներս նիստ է անցկացնելու, որին մասնակցելու են կուսակցության անդամները եւ համախոհները: Նիստի օրակարգում որպես գլխավոր հարց քննարկվելու է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը, ինչպես նաեւ կուսակցության հետագա ծրագրերը: Նիստի մասին ՀԱՍԱԿ-ը կտեղեկացնի նախապես»,-ասված է հաղորդագրության մեջ: