Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 35 TA 579 (վարորդ՝ 23-ամյա Խ. Պ.) եւ «ՎԱԶ-2109» մակնիշի 35 QD 218 (վարորդ՝ 23-ամյա Ն. Ա.) համարանիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 24-ամյա Ա. Պ.-ն եւ 24-ամյա Ռ. Ղ.-ն տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ Ա. Պ.-ը հրաժարվել է բուժօգնությունից: Ռ. Ղ.-ը այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել քարշակ ավտոմեքենային:




























