Հայաստանի սոցիալական ոլորտում պետբյուջեից կհատկացվի 409 մլրդ դրամ։ Այս մասին նոյեմբերի 18-ին ԱԺ արտահերթ նիստում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Նախարարի խոսքով՝ հիմնական ծախսերը թոշակներն են։ «Թոշակներին կհատկացվի 251 մլրդ դրամ։ Կներկայացնենք 7 տեսակ նպաստ, դա արդեն հաջորդ ծրագիրն է, որի իրականացման համար մոտ 84 մլրդ դրամ կհատկացվի»,– ասաց նախարարը։ Նա նշեց, որ հատկացվող միջոցների ճնշող մեծամասնությունը գումարային վճարումներն են։ «Երբ խոսքը թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման մասին է, մենք պետք է հաշվի առնենք, որև անգամ փոքր բարձրացումը հանգեցնում է բյուջեից հավելյալ շատ մեծ ծախսերի»,– ասաց Արտեմ Ասատրյանը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |




























