ՀՀ կառավարությունն առաջարկում է սեփականաշնորհել Բժշկական իզոտոպների արտադրության կենտրոնը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում։ Նշենք, որ կենտրոնը դեռեւս չի գործում։

Կենտրոնի ստեղծման մասին որոշումն ընդունվել էր 2009-ին։ Պլանավորվում է բացել օնկոլոգիական իզոտոպների կենտրոն եւ քիմիաթերապիայի կլինիկա՝ ներգրավելով 12-14 մլն դոլար մասնավոր միջոցներ։ Կենտրոնի ստեղծման մասին եռակողմ համաձայնագիրը ստորագրվել էր Էկոնոմիկայի, Առողջապահության նախարարությունների եւ Global medical Solutions ընկերության միջեւ։