Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 18-ին, իրենց գյուղում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են կարկտահարության հասցրած վնասները գյուղացիներին փոխհատուցելու հարցը։ NEWS.am-ի հետ զրույցի Արագածոտնի բնակիչներից Վաչեն, նշեց, որ իրենք կարողացել են վարչապետին մոտենալ՝ հավաքվելով Նոր Եդեսիա գյուղ տանող ճանապարհին:
«Մենք գիտեինք, որ վարչապետն այսօր գնալու է Նոր Եդեսիա գյուղ եւ հավաքվեցինք ճանապարհին, որպեսզի բարձրաձայնենք կարկտարհարության հասցրած վնասների մասին: Հիմնական հարցը վարկերի մուծման հետ էր կապված, բերքն էլ հիմա փչացել է, չենք կարողանում վաճառել, գումար աշխատել, ամբողջ գյուղը տուժել է կարկտահարությունից։ Հիմա գյուղապետը հանդիպման է գնացել վարչապետի հետ, էդտեղ կպատասխանի՝ կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկեն»,-ասաց նա:




























