Հայաստանը ԵՏՄ–ն դիտարկում է ոչ թե որպես փակ շուկա, այլ տնտեսություն՝ ուղղված դեպի արտաքին շուկան։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում, ասել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։

Փոխնախարարի խոսքով՝ դա ենթադրում է ոչ թե մրցակցություն ԵՏՄ անդամ երկրների ներսում, այլ Միության սահմաններից դուրս։ Ազիզյանը նշեց, որ կարեւոր դեր է խաղալու ԵՏՄ միասնական տրանսպորտային համակարգի ձեւավորումը։ Դա ԵՏՄ երկրներին թույլ կտա իրականացնել միջնորդ գործառույթ եվրոպական երկրների համար։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: