ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:  Հանրապետության մյուս մարզերում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական եւ  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: