Երեւանի վարչական շրջանների ղեկավարները բանկերին կառաջարկեն երկար աշխատել, որ քաղաքացիները հասցնեն վճարել գույքահարկը:
Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է. «Հաշվի առնելով, որ 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, հարկավոր է բանակցել վարչական շենքերում գործող բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ եւ հնարավորություններ ստեղծել մեր բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները»:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Հաշվի առնելով, որ հատկապես աշխատող քաղաքացիներն, ըստ էության, աշխատանքային օրվա ավարտից հետո միայն կարող են այցելել համապատասխան վայրերն ու կատարել իրենց հարկային պարտավորությունները, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին եւ աշխատակազմի եկամուտների վարչության պետին հանձնարարել է բանակցել վարչական շենքերում առկա բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ու այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ եկամուտների բաժինների աշխատանքները կազմակերպել մինչեւ 19:30-ը:
Միաժամանակ պատասխանատուներին հանձնարարվել է նաեւ խստորեն հետեւել բնակիչների սպասարկման որակին՝ կուտակումներ չառաջացնելու առումով:





























