ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով, այսօր՝ նոյեմբերի 21-ին, կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:

ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գեւորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին:

Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Թադեւոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Երեւան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Թորոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին: