Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-25-ին կայցելի Անտանանարիվու՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։




























