Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Մոզրով-Գնիշիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: