Չեմ կարծում, որ զինծառայողների աջակցության համար ՀՀ քաղաքացիներից 1000-ական դրամ պահելու օրինագիծը միայն դժգոհություն է առաջացրել։ Այս մասին նոյեմբերի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։
Նրա համոզմամբ՝ հասարակության մեջ շատերը դրական են գնահատում օրինագիծը։ «Բանը նախընտրական արշավը չէ, այլ իրական աջակցություն ցուցաբերելը։ Ոչ մեկին ձեռնտու չէ ընտրություններից առաջ նման քայլի գնալը, բայց եթե մենք գնում ենք, ուրեմն դրանում իսկապես պետք է մեծ անհրաժեշտություն լինի։ Խնդիրը ֆոնդ ստեղծելն է, որը պրոֆեսիոնալ կերպով կզբաղվի մեր հայրենակիցների խնդիրներով՝ տալով որոշակի փոխհատուցում»,– նշեց Մարտիրոսյանը եւ հավելեց, որ հարկադրելը ինչ–որ տեղ հիմնավորված է, թեպետ կարող է եւ ոչ միանշանակ արձագանք առաջ բերել։




























