Հայաստանում բոլոր լվացող եւ մաքրող միջոցները պետք է ԵՏՄ վկայական ստանան։ Այս մասին նոյեմբերի 21-ին՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ, ասել է Շուկայի վերահսկման պետական տեսչության ղեկավար Լեւոն Խալիկյանը։

Վկայականը պետք է ունենան բոլոր նման ապրանքները՝ տեղական եւ ներմուծված։ Նույնը վերաբերում է հայերենով պիտակներին. դրանց վրա պետք է հստակ նշված լինի արտադրողի անունն ու պիտանելիության ժամկետը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Եթե մենք մտել ենք ԵՏՄ, պետք է կատարենք դրա պահանջները։ Առաջին հերթին՝ որակին պետք է հետեւել՝ հանուն սպառողի։ Երկրորդ՝ ԵՏՄ վկայականով դուք կարող եք ազատ արտահանել արտադրանքը միության մյուս երկրներ»,– ասաց Խալիկյանը։

Ձեռներեցների դժգոհության կապակցությամբ, թե վկայականի համար փորձաքննությունը ծախսատար է, պաշտոնյան ասաց. «Չեմ կարծում, որ այդ գումարը (մոտ 50 դոլար մեկ փորձաքննության համար) ձեզ համար մեծ է»։

Նախարարության ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Արմեն Տերտերյանն իր հերթին նշեց, որ 2016-ի առաջին 9 ամիսներին 21 մաքրող եւ լվացող ապրանքներ ներմուծող ընկերություններից միայն 6-ն են վկայական ստացել։