Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի գյուղապետարանի մոտակայքում գտնվող երկհարկանի շինությանը կից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սեւակ փողոցի տներից մեկի բակում կայանված «Ford Transit» մակնիշի 34 ZM 881 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.55-ին, մարվել` 05.32-ին:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ եւ սրահը՝ մասամբ: