Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 19 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Լեւոն Ա.-ն խոստովանել է, որ այն գողացել է թիվ 44 երթուղային միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 49-ամյա Նաիրա Թ.-ին:
Կատարվում է հետաքննություն:




























