Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պնդում է, որ 2017թ.-ին կավարտի Հյուսիսային պողոտայում տարիներ շարունակվող կառուցվող շենքի շինարարությունը:

Այսօր` նոյեմբերի 22-ին, Արա Աբրահամյանը, առանց սպասելու հարցին, սեփական նախաձեռնությամբ խոսեց այդ աղմկահարույց շենքի շինարարության մասին:

«Ես ձեզ ասեմ` ես այնտեղ 100 մլն դոլարից ավելի գումար եմ ներդրել: Այնտեղ կան օրինական, տնտեսական խնդիրներ, 95 տոկոսը պատրաստ է շենքի, իրավաբանական հարցերը լուծված են: Կարող եմ հաստատ ասել` 2017թ.-ին կհանձնեմ շենքը»,- ասաց Արա Աբրահամյանը: