ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերն այժմ ավարտական փուլում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարարը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես, ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագիրը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Լորա Բեյլին հայտնեց, որ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերն այժմ ավարտական փուլում են:
«Մեր համագործակցությունը մինչ այժմ արգասաբեր է եղել, եւ մենք ուրախ ենք շարունակել աշխատանքը հուսալի գործընկերոջ հետ»,- ասաց ՀԲ գրասենյակի ղեկավարը:
Նախարարը հույս հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետ ճանապարհաշինական ծրագրերի հաջող փորձը կշարունակվի նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի եւ տրանսպորտի ոլորտներում:





























