Հայ-թուրքական սահմանը 2015թ. հոկտեմբերին հատած, Աֆղանստանի քաղաքացիներ, թուրք Շոքաթ Ամինզան ու աֆղան Սեդիղոլլահ Ալիզադեն դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ այս գործը դատարան էր ուղարկվել դեռեւս անցած տարվա նոյեմբերի վերջին: Դատավարությունը չէր սկսվում, քանի որ սահմանը հատած տղամարդիկ դիմել էին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայությանը՝ փախստական վիճակ ստանալու համար: Ծառայությունը, սակայն, մերժել էր դիմումը:
Հիշեցնենք, որ սահմանը հատած Ամինզան ու Ալիզադեն իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենց երկրից են փախել եւ հայտնվել են երրորդ երկրում, նույնիսկ սկզբում չեն իմացել, թե որ երկրի սահմանն են հատում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Շոքաթ Ամինզային նախնական համաձայնության է եկել Սեդիղոլլահ Ալիզադենի հետ եւ հոկտեմբերի 6-ին հատել են հայ-թուրքական սահմանը, սակայն բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























